ԱՄՆ-ում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները կրկին կուժգնանան. Ազիզյան

Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սակայն սպասվում է, որ կրկին կուժգնանան: Շաբաթ օրվանից սկսած կանխատեսվում են քամիներ՝ 35-ից 50 մղոն/ժ արագությամբ, պոռթկումները՝ մինչև 60 մղոն/ժ հասնելով առավելագույն արագության շաբաթ գիշերը մինչև կիրակի կեսօր, այնուհետ թուլացում մինչև երկուշաբթի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է զոհերի վերջին թիվը՝ նախազգուշացնելով, որ օրվա ընթացքում նրանց թիվը կարող է աճել: Այս պահի դրությամբ հաղորդվում է 11 զոհի մասին:

Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում հունվարի 7-ից։ Այն համարվում է նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Հրդեհի արագ տարածման պատճառ են դառնում ուժգին քամիներն ու ցածր խոնավությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031