Կալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 10 մարդու կյանք

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը 7-ից հասել է 10-ի, հայտնել են Լոս Անջելեսի շրջանի իշխանությունները: Այս մասին գրում է The Guardian-ը:

Լոս Անջելեսում և դրա շրջաններում մի քանի օր մոլեգնող հրդեհները Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենամեծն ու ավերիչն են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Այս պահին արդեն տարհանվել է 360, 000 մարդ»,- ասել է նա:

Լրատվամիջոցների գնահատականների համաձայն՝ Կալիֆոռնիայի հարավում բռնկված հրդեհները վերջին օրերին ընդհանուր առմամբ մոտ 10,000 շինություն են ոչնչացրել։

AccuWeather-ի նախնական գնահատականներով՝ հրդեհների ընդհանուր վնասը կարող է հասնել 135-150 մլրդ դոլարի, գրում է dw.com-ը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031