Արթիկի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

— արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

— չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված տաք և սառը ջրով լվացարաններ,

— պատերի որոշ հատվածներ պատված են եղել բորբոսով, գտնվել են ոչ նորոգ վիճակում,

— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

— բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930