Ես շարունակում եմ կատարել նախագահի պարտականությունները․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ չնայած իր լիազորությունների ժամկետի ավարտին՝ ինքը «շարունակում է կատարել նախագահի պարտականությունները»։

Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է իր գրասենյակի բացման ժամանակ՝ պնդելով, որ դա «նախագահի նստավայր հանդիսացող Օրբելյանների պալատի շարունակությունն է»։

Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ առաջիկա օրերին մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։

«Ես շարունակում եմ շփումները նաև եվրոպացի գործընկերների հետ, որոնք չեն ճանաչում Վրաստանի գործող խորհրդարանը, կառավարությունն ու «Վրացական երազանքի» նախագահին», — պնդում է Զուրաբիշվիլին։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ գործող նախագահի լիազորությունները դադարեցվում են պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո։ Իսկ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիիի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2024-ի դեկտեմբերի 29-ին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031