Թրյուդոն հրաժարական է տվել Կանադայի վարչապետի պաշտոնից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ այսպիսով վերջ դնելով իր 9-ամյա կառավարմանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Թրյուդոն հայտարարել է, որ երկիրը կղեկավարի մինչև իր Լիբերալ կուսակցությունը նոր ղեկավար կընտրի։ 

«Այս երկիրն արժանի է իսկական ընտրություն կատարելու հաջորդ ընտրությունների ժամանակ, իսկ ինձ համար պարզ է դարձել, որ եթե ես պետք է ստիպված լինեմ ներքին մարտեր մղել, ապա չեմ կարող այդ ընտրություններում լինել լավագույն թեկնածուն», — ասել է Ջասթին Թրյուդոն հունվարի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ կհեռանա ինչպես Կանադայի վարչապետի, այնպես էլ Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։

 Լիբերալ կուսակցության նախագահ Սաչիտ Մեհրան հայտարարել է, որ կուսակցության տնօրենների խորհուրդը հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնի նոր ղեկավարի ընտրության գործընթացը սկսելու համար։

 Կուսակցությունը Թրյուդոյին կոչ էր անում հեռանալ պաշտոնից այն բանից հետո, երբ դեկտեմբերին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլենդը հանկարծակի հրաժարական տվեց՝ մեղադրելով Թրյուդոյին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների առնչությամբ բավարար քայլեր չձեռնարկելու մեջ։ Թրամփը խոստացել է հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, ինչն, ըստ տնտեսագետների, լուրջ վնաս կհասցնի Կանադայի տնտեսությանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031