Ռեալը և ես լավ մարզավիճակում ենք, մենք պետք է հաղթենք ամեն ինչ. Մբապե

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է մադրիդյան ակումբի՝ դեկտեմբերի լավագույն խաղացողի մրցանակը ստանալը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին իմ օգտին քվեարկելու համար, դա կարևոր է։ Դեկտեմբերը հիանալի ամիս էր ինձ և թիմի համար, քանի որ մենք նվաճեցինք տիտղոս, լիգայում շատ խաղեր և Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպում անցկացրինք: Այժմ մենք պետք է մտածենք Իսպանիայի գավաթի, իսկ հետո Սուպերգավաթի մասին:

Ես և թիմը լավ մարզավիճակում ենք։ Մենք տարին շատ լավ սկսեցինք՝ դժվարին խաղով [«Վալենսիայի» դեմ՝ 2:1], որը կարողացանք հաղթել, իսկ այժմ անցնում ենք այլ մրցաշարերի։ Հույս ունենք, որ կարող ենք հաղթել և լավ ֆուտբոլ խաղալ։ Շատ հանդիպումներ կան, բայց, ինչպես ասում են այստեղ, մենք պետք է հաղթենք ամեն ինչ և կպայքարենք դրա համար»,- Մբապեի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերին Մբապեն մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Այսօր՝ հունվարի 6-ին, Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Դեպորտիվո Միներայի» հետ։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930