Ինքնաթիռի կործանման մեղավորները ՌԴ ներկայացուցիչներն են, պահանջում ենք պատիժ և մարդկային վարքագիծ. Ալիև

Վստահաբար կարող եմ ասել, որ Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի վթարի մեղավորը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն են։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքների անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պահանջում ենք արդարություն, պատիժ պատասխանատուներին, լիարժեք թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,- ասել է Ալիևը։

Նշելով, որ այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը, Ալիևը ասել է.

«Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կդառնա: Եվ սա, բնականաբար, կարևոր կետ է լինելու այս ողբերգության ամբողջական հետաքննության և դրա մեղավորների պատժման գործում»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930