Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. մարզչական այլ նշանակումներ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը։

Որոշում է կայացվել մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռուդիկ Մկրտչյանին։ Մեծահասակների հավաքականի 2–րդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը։ Կարեն Աղամալյանը, որը մինչ այս մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչն էր, կգլխավորի երիտասարդական հավաքականը։ Փորձառու մասնագետը այս տարիքային խմբի հավաքականի հետ արդյունավետ աշխատանքի մեծ փորձ ունի։

Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ։

Ավագ տարիքի պատանանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Աշիկ Գրիգորյանը։ Արթուր Մելքումյանն էլ կմնա կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում: Կրտսեր և ավագ տարիքի աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը։

Առաջին անգամ մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ։ Այդ պաշտոնում նշանակվել է բազմափորձ Ալեքսանդր Լյուկյանովը։

Ֆեդերացիայի նախագահը հավաքականների մարզիչների առջև խնդիր է դրել կազմել 2025 թվականի մրցաշարերի նախապատրաստական պլանը և լավագույնս մասնակցել մրցաշրջան 2025–ի ստուգատեսներին։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930