ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած ձևաչափով աշխատել Երևանի և Բաքվի հետ՝ համաձայնության հասնելու համար

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։ Այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցման: 

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել»,- նշված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի մեջ: 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031