Նոր Օռլեանում ամբոխի մեջ մխրճված տղամարդը աջակցում էր «Իսլամական պետությանը», գործել է միայնակ. ՀԴԲ

ԱՄՆ բանակի վետերանը, որ իր բեռնատարով Նոր տարվա գիշերը Նյու Օռլեանում ամբոխի մեջ էր մխրճվել, հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը» (ԻՊ) և, ըստ երևույթին, ձայնագրություններ է արել, որտեղ դատապարտում է երաժշտությունը, թմրանյութերը և ալկոհոլը, հայտարարել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ)։

Նշվում է նաև, որ Տեխասի 42-ամյա բնակիչը միայնակ է գործել։

«Սա կանխամտածված և չարամիտ գործողություն էր», — հինգշաբթի մամուլի ասուլիսում ասել է ՀԴԲ փոխտնօրեն Քրիստոֆեր Ռայան՝ հաստատելով բյուրոյի եզրակացությունն այն մասին, որ Շարմսուդ-Դին Ջաբբարը ոգեշնչված է եղել «Իսլամական պետությունից»՝ Իրաքում և Սիրիայում մարտիկներ ունեցող զինյալ խմբավորումից:

Նյու Օռլեանում մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ, 15 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։

Հետաքննությունների դաշնային բյուրոն նաև ասել է, որ դեռևս վերջնական կապ չի գտել այս հարձակման և նույն օրը Լաս Վեգասում Cybertruck-ի պայթյունի միջև։ Լաս Վեգասում Tesla Cybertruck մեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս յոթը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը նշել է, որ Լաս-Վեգասում տեղի ունեցածն, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական գործողություն էր։

Նախագահ Ջո Բայդենը չէր բացառել, որ սրանց միջև կապ գոյություն ունի։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031