Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան

Կարծում եմ՝ լրագրողների իրավունքները բավականին պաշտպանված են, բայց այս պահին էլ մենք լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերին:

«Այդ օրենսդրական փաթեթի մշակման քննարկումներին լրատվամիջոցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու: Այն միտված է շուկան կարգավորելուն և խնդիրները լուծելուն»,- ասել է նախարարը:

Հարցին՝ ճեպազրույցները կառավարության անդամների հետ վերջին մի քանի տարին անցկացվում են դրսում, ԱԺ-ում չեն կարողանում տեղաշարժվել ազատ, խոսնակներ կան, որոնք իգնոր են անում իրենց չցանկացած լրագրողներին, այս ֆոնին ինչպե՞ս է պատկերացնում կարգավորումները, այն դեպքում, երբ մինչև 18 թվական կառավարության դահլիճ էին հասնում լրագրողները, նախարարն նշել է. «Եթե ունեք լավարկումների հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ, առաջարկում եմ միասին քննարկենք, որ ձեր իրավունքներն ավելի պաշտպանված լինեն»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031