Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները

։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել նոտարական ծառայությունների սակագների սահմանման գործում՝ հաշվի առնելով վերջին տասնամյակում երկրի սոցիալ-տնտեսական փոփոխությունները։

Որոշման նախագծի հիմքն այն է, որ 2011 թվականից ի վեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներն էականորեն փոխվել են․ ՀՆԱ-ի աճ՝ ավելի քան 3 անգամ, միջին աշխատավարձի կրկնակի աճ, սպառողական գների ինդեքսի 47 տոկոս աճ։ 

Բացի այդ, «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում նոտարական գործողությունների շրջանակն ընդլայնվել է, ավելացել է իրականացվող ծառայությունների ծավալը։ Այս ամենին զուգահեռ նոտարների համար սահմանվել է նոր հարկման ռեժիմ՝ պարտադիր ԱԱՀ-ի և շահութահարկի կիրառմամբ, ինչը զգալիորեն ավելացրել է նրանց հարկային բեռը։

 Նախագծով առաջարկվում է թարմացնել նոտարական ծառայությունների համար սահմանվող սակագները՝ համապատասխանեցնելով դրանք սոցիալ-տնտեսական իրավիճակին, ծառայությունների համար սակագները կաճեն մոտ 50 տոկոսով, նոր ծառայությունների համար նոր սակագների կսահմանվեն՝ դրանց տնտեսական հիմքերի ապահովմամբ։

Ակնկալվող արդյունքներն են նոտարական ծառայությունների որակի բարելավումը և համակարգի արդյունավետության բարձրացումը, նոտարական գրասենյակների նյութատեխնիկական ապահովվածության և աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, պետական բյուջեի հավելյալ հարկային եկամուտների ակնկալվող աճը՝ մինչև 1.6 մլրդ դրամի չափով։ 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031