Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Հայաստանի որոշ հատվածներում

6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ, զգացվել է նաև Հայաստանում:

Հայաստանի ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ 4.5 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է դեկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03:01-ին

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալլ, Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալլ և Սյունիքի մարզի բնակավայրերում ՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031