Թրամփն ու Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ չափազանց երկար է ձգվում. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել այս կարծիքի շուրջ, հայտնել են Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթը, «խոսակցության կենտրոնում Եվրոպայում անվտանգության մարտահրավերներն էին», գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

«Նրանք համամիտ են եղել, որ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը չափազանց երկար է տևում, և որ կարևոր է հնարավորինս շուտ ազնիվ, արդար և կայուն խաղաղության հաստատման ուղին բռնել»,-հայտնել է Հեբեշտրայթը: «Դաշնային կանցլերը հաստատել է, որ կշարունակի աջակցել Ուկրաինայի պաշտպանությանը ռուսական ռազմական ագրեսիայից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930