Հաջիևը Թուրքիայում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

Հաջիևը X-ում գրել է, որ աշխատանքային այցով է Անկարայում, հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչի և Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունի հետ։

«Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում ես անկեղծ և բովանդակալից հանդիպումներ ունեցա իմ սիրելի եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի և Աքիֆ Քըլըչի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները»:

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե ցանկանում են, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» նպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Թուրքիայի արտգործնախարարՀաքան Ֆիդանն էլ ասել էր, որ «Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին»՝ շեշտելով՝ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա»։

Մինչ Թուրքիան խաղաղության հաստատմանը հասնելու եզրափակիչ փուլից է խոսում, Բաքուն շարունակում է նորանոր պահանջներ առաջ քաշել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031