Թուրքիան գիտեր Սիրիայում զինված ընդդիմության հարձակման պլանների մասին․ Reuters

Սիրիայի զինված ընդդիմությունը մոտ վեց ամիս առաջ տեղեկացրել է Թուրքիային Սիրիայի պաշտոնական իշխանությունների դեմ հարձակողական գործողություն իրականացնելու ծրագրերի մասին և համարել է, որ այն ապահովել է իր «լռելյայն հավանությունը», հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայում աղբյուրներին։

«Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները մոտ վեց ամիս առաջ տեղեկացրել են Թուրքիային խոշոր հարձակման պլանների մասին և կարծում են, որ ստացել են նրա լուռ հավանությունը», — ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Ինչպես նշում է գործակալությունը, ընդդիմության ներկայացուցիչները Թուրքիային ներկայացրել են ծրագրվող գործողության մանրամասները Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի հետ կապ հաստատելու Անկարայի անհաջող փորձերից հետո։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ զինված ընդդիմությունը չէր կարող սկսել իր գործողությունները՝ առանց դրանց մասին Թուրքիային նախապես ծանուցելու։

«Ուղերձը հետևյալն էր. «Այլ ճանապարհ տարիներ շարունակ չի աշխատել, այնպես որ փորձեք մերը: Պետք չէ ոչինչ անել, պարզապես մի խառնվեք»,- հայտնում է Reuters-ը։

Իր հերթին, ամերիկացի պաշտոնյան գործակալությանը ասել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել, որ Թուրքիան իբր «լռելյայն հավանություն է տվել» Սիրիայի զինված ընդդիմության պլաններին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031