Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահի իմփիչմենթի հարցն է քննարկում

Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն հայտարարելուց, ապա ժամեր անց այն չեղարկելուց հետո երկրի խորհրդարանն այսօր նախագահ Յուն Սոկ Յոլին անվստահություն հայտնելու հարցն է քննարկում։

Նախագահին հեռացնելու համար 200 ձայն է պետք, սակայն իշխող «Ժողովրդի ուժը» խմբակցության պատգամավորները բոյկոտում են քվեարկությունը։

Յուն Սոկ Յոլին հեռացնելու պահանջով խորհրդարանի առջև տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել։ BBC-ն հաղորդում է՝ քաղաքացիները կանգնած են ելքերի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին լքել շենքը։

Ընդդիմությանը նախագահի կուսակցության պատգամավորներից 8-ի ձայնն է պետք իմփիչմենթի համար։

Այդուհանդերձ, բավարար թվով ձայներ նախաձեռնությունը չստացավ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031