Project LA-ը նորովի է մեկնաբանել Եղիշե Չարենցի «Կապույտը» բանաստեղծությունը

Project LA-ը նոր շնչով, նոր ոգով է ներկայացրել մեծանուն գրող Եղիշե Չարենցի «Կապույտը» բանաստեղծությունը՝ հետաքրքիր երաժշտական լուծումներով մատուցելով այն:

Երգը, որը կատարում են Գոռ Սուջյանն ու Ռոլանդ Գասպարյանը, արդեն հասանելի է համացանցում:

Երգի երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, գործիքավորումն իրականացրել է Վահրամ Յանիկյանը, պրոդյուսերն ու հոլովակի ռեժիսորը Սուրեն Սահակյանն է:Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է:

Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոյի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -