Ինչ պետք է իմանան ֆիզիկական անձինք Հայաստանից մեկնելիս. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է Հայաստանի Հանրապետության սահմանով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխմանը վերաբերող կարգավորումների մասին, որոնց անհրաժեշտ է տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս։

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման՝ անկախ արժեքից, քաշից և (կամ) քանակից: Սակայն, կան անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Հայաստանից մեկնելիս ուղեկցող ուղեբեռով տեղափոխելու դեպքում պարտադիր ենթակա են հայտարարագրման։ Միևնույն ժամանակ, մեկնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ, որ որոշ ապրանքների արտահանման դեպքում գործում են արգելքներ կամ սահմանափակումներ։

Եթե ֆիզիկական անձը Հայաստանից ապրանքներն արտահանում է ժամանակավոր, ապա կարող է դիմել մաքսային մարմին՝ ժամանակավոր արտահանվող անձնական օգտագործման ապրանքների նույնականացում իրականացնելու համար, քանի որ այդ նույնականացումը կարող է նպաստել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք դրանց հետադարձ ներմուծմանը:

Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը պատրաստվում է Հայաստանից ցամաքային ճանապարհով, ուղեկցող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխել ԵԱՏՄ անդամ այլ պետություններ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով, ապա կարող է դրանք Հայաստանի տարածքից արտահանել ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ՝ նույնականացում իրականացնելու միջոցով։ Այդ ապրանքները պահպանում են Միության ապրանքի կարգավիճակը։

Կարևոր է նաև իմանալ, որ ԵԱՏՄ մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մի շարք ապրանքների ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակուﬓերը խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու ﬕջոցով համարվում է մաքսանենգություն, որը քրեորեն պատժելի արարք է»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

ՀՀ սահմանը հատող ֆիզիկական անձանց համար․ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձանց համար ուղեցույցն՝ այստեղ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031