Մհեր Գրիգորյանն ու Ալժիրի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին:

Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը հաջողություններ է մաղթել նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, մասնավորապես երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժի իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930