Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը և Մեխանիկայի ինստիտուտը հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը:

Սուրեն Մխիթարյանի գիտական հետազոտությունները վերաբերում են առաձգականության մաթեմատիկական տեսության և առաձգամածուցիկության տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրների, դրանց ուսումնադիրության արդյունքների կիրառություններին, հիպերսինգուլյար ինտեգրալ հավասարումների արդյունավետ լուծմամբ մաթեմատիկական մեթոդների մշակմանը: Նա հեղինակ է շուրջ 185 գիտական հոդվածների և աշխատությունների, զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ:

Սուրեն Մխիթարյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930