Փորձության ժամը․ Բագրատ Սրբազանը հանդես է եկել ուղերձով

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով:

Նա նշեց, որ այս ձևաչափով անընդհատ խոսելու է ժողովրդի հետ: «Այսօր ցանկացա ներքին հոգևոր կյանքի փոթորկումի և միևնույն ժամանակ նրանից լուծումներ գտնելու և այդ լուծումներին ի վերջո մարմին տալու, իրականացնելու այդ ձգտումը, ցանկությունը որը կապված է մեր կայքի պետության, հայրենիքի հետ, մասին խոսել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին:

«Մենք գտնվում ենք այդ փուլի մեջ ու, այո՛, ուզում եմ ասել` այն անպարտելիության միֆը, որ ստեղծել են այս իշխանությունները, պատրանք է: Ժողովո՛ւրդ, սրանք բացարձակ անպարտելի չեն, իրենք գտնվում են երկու երևույթի պաշտամունքի մեջ` փողի ու իշխանության»,- հայտարարեց Սրբազանը:

Նա ասաց, թե միասնական ջանքերով պետք է պատվով առաջ գնալ:

«Մեզնից ակնկալում են, թե, ի վերջո, երբ է փողոցն ակտիվ գործողությունների մեջ մտնելու: Կմտնի, շատ շուտով, մենք ամբողջության մեջ բոլոր շերտերով մանրակրկիտ գործում ու աշխատում ենք դրա համար»,

Բագրատ Սրբազանը նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվադր Ասրյանին հանդիպման հրավիրեց, որ վերջինս տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմանին:

«Տեղեկություններ փոխանցի կա՛մ ինձ, կա՛մ, եթե կամքը ներում է, հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմանին, սա իր պարտականությունն է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Եթե դու որևէ կերպ չարձագանքես հրավերին` նշանակում է, որ ԶՈՒ գլխավոր հրամանատարն ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու ու իշխանություն ունենալու տիրույթում:

Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացվել ու չի մեռել։ Սպասում ենք արձագանքի, սա ընդունեք որպես բաց հրավեր»,- դիմելով ԳՇ պետին` ասաց Սրբազանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031