Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին կավարտի աշխատանքը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. նա գործերը կփոխանցի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի իրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Բրյուսելում մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մեկնարկից առաջ։

«Ես չէի ցանկանա ավարտել իմ աշխատանքը Բրյուսելում՝ առանց այս հանդիպումն անցկացնելու: Սա կլինի գործնականում իմ վերջին միջոցառումը Բրյուսելում. վաղը ես ավարտում եմ իմ առաքելությունը», — Բորելի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում հաստատվել է Կայա Կալլասը։ 

Կալլասն այս պաշտոնում իր առաջնահերթությունները համարել է աջակցությունն Ուկրաինային և դիմակայությունը Ռուսաստանին ու Չինաստանին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031