Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է. Numbeo

Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։

Առաջին տեղում Անդորրան է, երկրորդ հորիզոնականում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։

Եթե չհաշվենք մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրները, Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում 5-րդն է։

Հայաստանը նաև ամենաանվտանգն է տարածաշրջանում: Հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, իսկ Թուրքիան՝ 54-րդը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031