Ադրբեջանցիները հիմա էլ հասան Ստեփանակերտում տատիկ-պապիկի արձանի պղծմանը։ Պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը չի զարմանում՝ «այդպես վարվել են սելջուկները, մոնղոլները, թուրքերն ու այդպես վարվում են ադրբեջանցիները»։
Գրում է Ազատությունը։
Հաղթական երաժշտության ներքո նրանց տելեգրամյան ալիքները ցուցադրում են զանազան ադրբեջանական ծաղրող գրառումներով պատված ու մի տեսակ շվարած դեդո-բաբոյին։
«Մեր փողերով է կառուցվել, մենք կորոշենք ինչ անել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հետ», — գրում են Բաքվի սոցցանցերում։
Կա նաև առաջարկ տեղում ալիևյան հերթական բռունցքը բարձրացնելու։
Արցախի մշակույթի նախկին նախարարը հիշեցնում է՝ 1967-ին խորհրդային փողերով կառուցված այս հուշարձանին Ադրբեջանը դեմ էր ու դրան աջակցած մարզկոմի արցախցիները նույնիսկ աշխատանքից ազատվեցին, կոթողը՝ մնաց։
Փորձագետները բազմիցս են ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքը վերացնելու մասին։ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների վրայից նաև խաչերն են հեռացվում, պատմական կոթողներ վերացվում։ Այս տարվա մարտին ադրբեջանցիները քանդեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Արցախի Ազգային ժողովի շենքը։ Ապամոնտաժվել է նաև Ստեփանակերտում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։