Skip to main content

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձեւաչափերից հեռանալու մասին. ՌԴ ԱԳՆ

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձեւաչափերից Երեւանի հեռանալու մասին, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պանկինին հարցրել են, թե կան արդյոք Հայաստանի մասնակցության շանսեր ՀԱՊԿ գալիք միջոցառումներին, ներառյալ ղեկավարների հանդիպումը։

«Հարցն ուղղեք հայկական կողմին,- արձագանքել է Պանկինը։- Բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ նա այս փուլում հեռանում է ՀԱՊԿ գործունեության բոլոր ձեւաչափերին մասնակցությունից տարբեր մակարդակներում»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930