Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի մնացած երկու հոդվածների վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի մնացած երկու հոդվածների վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին: Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երկուշաբթի օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց նա։

Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել էր խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031