ԿԲ-ն Հայաստանում հաջորդ տարի կանխատեսում է 4 տոկոսին մոտ գնաճ

Հայաստանում այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կբարձրանա՝ հասնելով 2 տոկոսին մոտ ցուցանիշի: 2025 թվականին գնաճը մոտ կլինի նախանշված 4 տոկոս թիրախին։ 

Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:

 «Այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է՝ օրենսդիրի կողմից մեզ համար նախանշված 4 տոկոսի համեմատ, այսինքն՝ մենք թիրախից ցածր ենք: Բայց մենք ակնկալում ենք, որ տարվա վերջին գնաճի թիվը մի քիչ կբարձրանա, կլինի 2 տոկոսին մոտ, իսկ մյուս տարի կլինենք թիրախին շատ ավելի մոտ, մոտ 4 տոկոս գնաճ ենք ունենալու, որը մեր պատկերացմամբ շատ խելամիտ քաղաքականություն է»,–ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը հիշեցրեց՝ կորոնավիրուսի հետևանքով, Հայաստան եկած ռելոկանտների հետ կապված, արտաքին պահանջարկով պայմանավորված՝ Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բարձր գնաճ է արձանագրվել: Վերջին 2 տարիներին գնաճը, նրա գնահատմամբ, ցածր է եղել: Նա վստահեցրեց, որ ԿԲ-ն նախևառաջ հետաքրքրված է մարդկանց գնողունակությամբ:

Գալստյանը նկատեց՝ մի կողմից աշխարհաքաղաքականությունն է ազդում տնտեսության վրա, մյուս կողմից՝ տնտեսությունն աշխարհաքաղաքականության վրա:

 Այս առումով նա ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը բավականին հավասարակշռված ու ճիշտ է համարում:  

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031