Բիթքոին կրիպտոարժույթի գինը հասել է պատմական նոր բարձրակետի՝ 81,000 դոլարի։
Այս մասին հայտնում են Binance հարթակի տվյալները։
Արժեքի առավելագույն կետում կրիպտոարժույթն արժեցել է 81,801 հազար դոլար, այնուհետև արժեքը սկսել է նվազել՝ իջնելով 81,256 դոլարի: Այսպիսով, մեկ օրում բիթքոինի արժեքը բարձրացել է 3,8%-ով:
Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը ենթադրել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը կնշանակի կրիպտոարժույթների արդյունաբերության ոսկե դարաշրջանի սկիզբը: