Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է սամբոյի աշխարհի առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
98կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Մարտական սամբոյի տղամարդկանց 58կգ քաշային Համլետ Սուքիասյանը և մարտական սամբոյի կանանց +80կգ Աննա Մկրտչյանը դարձել են սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Մարտական սամբոյի 98կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Մարտական սամբոյի 64կգ քաշային Մայիս Ներսիսյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախցի 58կգ քաշային Դավիթ Հովսեփյանը դարձավ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։