ՀՀ-ում զանգովի արդարադատություն չկա. Սրբուհի Գալյան

Հայաստանում զանգովի արդարադատության չկա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Հարցին, այդ դեպքում ինչպես է գնահատում փաստը, որ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու համար իրեն երկու անգամ զանգել են:

Հիշեցնենք՝ միջադեպի ընթացքում Քյարամյանը հայտարարել էր, որ Աղազարյանի որդու հետ կապված քրեական դեպքով իրեն զանգով դիմել են չբացահայտելով այլ մանրամասներ։

«Քյարամյանին զանգել են, բայց արդյունք տվե՞լ է: Զանգովի արդարադատության մասին մենք խոսում ենք, երբ զանգն իր նպատակակետին հասնում է։ Ես արդյունքի վրա հիմնվող մարդ եմ, երբ կլինի զանգ, որի հիման վրա կլինի արդարադատություն, մենք կքննարկենք։ Իսկ խոսվել է զանգի մասին, որը չի իրականացվել, այսինքն զանգովի արդարադատություն մեր երկրում չի գործում»,- նշեց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930