«Մոլդովայի նախագահական ընտրություններն արդար և ժողովրդավարական չեն եղել». Պեսկով

«Մոլդովայի նախագահական ընտրություններն արդար և ժողովրդավարական չեն եղել», — հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, թե անհնար է արդյունքները մաքուր համարել։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանում գտնվող Մոլդովայի քաղաքացիներին «իրենց ձայնն օգտագործելու հնարավարություն չի տրվել», սակայն, եվրոպական երկրներում գտնվողները նման հնարավարություն ունեցել են։

Կրեմլի խոսնակը պնդում է, թե ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Մայա Սանդուն Մոլդովայի նախագահը չէ։

Եվրոպամետ Մայա Սանդուն ավելի քան 55 տոկոս ձայն է հավաքել առաջ անցնելով սոցիալիստ, ռուսամետ Ալեքսանդր Ստոյանոգլոյից։

Սանդուի մրցակից Ստոյանոգլոյին երկրի ներսում ձայն էր տվել մոլդովացիների շուրջ 52 տոկոսը, սակայն նա պարտվեց, երբ սկսեցին հաշվել արտասահմանում ստացված աննախադեպ թվով՝ 325 հազար ձայները։ Սփյուռքի գերակշիռ հատվածը՝ 80 տոկոսը, ընտրել է 52-ամյա Մայա Սանդուին, ով խոստանում է Մոլդովան տանել եվրաինտեգրման։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930