Հայաստանի հավաքականի նոր մարզիչը կլինի արտասահմանից․ Արմեն Նիկողոսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sports-ի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը տված հարցազրույցում խոսել է ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հեռանալու և Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչի նշանակման համար ծանր բանակցությունների մասին:

«Ոչ մի մարզիչ չի կարող երաշխավորել, որ Հայաստանի բազայով կարող է ազգային հավաքականին դուրս բերել աշխարհի առաջնություն: Նման բան նույնիսկ չեն կարող երաշխվորել Անչելոտիի, Գվարդիոլայի կարգի մասնագետները:

Ալեքսանդր Պետրակովին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո հանդերձարանում հրաժեշտ ենք տվել և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Նա մի քանի օր է մնացել Երևանում, հանձնել բնակարանը և հեռացել: Պետրակովը նաև անձնական խնդիրներ ուներ և պետք էր շտապ գնալ: Նրա մարզչական շտաբի անդամները մնացել են և այժմ էլ աշխատում են:

Ամենօրյա բանակցություններ են ընթանում նոր գլխավոր մարզիչի նշանակման համար: Բանակցությունները շատ ծանր են ընթանում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական առումով երբեք մոտ չի եղել այն թվերին, որոնք հրապարակվում են:

Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք»,-ասել է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031