Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ:

«Անկեղծ շնորհավորանքներս Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի համար։

Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- գրված է Փաշինյանի «X»-ի միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատար է 55,04 տոկոս ձայնով, իսկ նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է 44,96 տոկոս։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031