ԵՄ-ն Վրաստանին վերջնագիր է ներկայացրել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանին վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, այն է՝ չեղարկել «Ընտանեկան արժեքների մասին» օրենքը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարին դուր չի եկել նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքը։

Բորելը նաև հայտարարել է, որ չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել Եվրամիությանը։

«Վրաստանին առաջարկում ենք կոնկրետ ծրագիր՝ չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031