«Խաղաղության խաչմերուկ»-ը ներկայացնելու համար նախատեսվում է Թուրքիայից լրագրողների այց Հայաստան

Վարչապետի աշխատակազմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացման համար նախատեսում է մի շարք միջոցառումների անցկացում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այս տարի արդեն կազմակերպվել են միջոցառումներ։

«Այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ նույնպես նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում։ Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծածվելու։

Առաջիկայում ունենալու ենք նաև իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է քննարկվելու։

Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, որտեղ կներկայացվի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -