Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարմայանը ափսոսանք է հայտնում խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե հանրությունից ներողություն կխնդրի՞, պատասխանեց. — «Եթե հանրությունը ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա ինձ համար բացարձակ խնդիր չէ։ Իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունը իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում»։

Արգիշտի Քյարամյանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդուն առնչվող ու արդեն երկու տարի քննվող գործից խոսեց երկու շաբաթ առաջ, երբ իշխանական պատգամավորը դիտողություն արեց իրեն խորհրդարանական քննարկման ժամանակ։ Վեճ բռնկվեց։

Քյարամյանն այսօր ասաց, որ ինչ ասել է, կարող է փաստերով հիմնավորել։ Իսկ ինչո՞ւ քրգործ ինքը չի հարուցել, եթե նման միջամտություն է եղել, ՔԿ նախագահը նշեց, որ ոչ բոլոր միջամտություններն են, որ կարող են հանցավոր համարվել։

Ինչ վերաբերում է հարուցված քրեական վարույթին, ասաց՝ դրան նորմալ է վերաբերվում, իրեն, սակայն, հարցաքննության չեն կանչել։

«Եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին», — նշեց նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930