«Չիստկան» մոտենում է ավարտին. Փաշինյանը հայտնաբերել է, որ ՔՊ-ականներն իրար միս են ուտում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում թեժ նախապատրաստական, նախընտրական աշխատանքներ են ընթանում: Ըստ ամենայնի, հաջորդ ամիս ՔՊ-ն վերջապես տարածքային խորհուրդ կընտրի, որը Փաշինյանն անձամբ է լուծարել՝ դեռ այս տարվա հունիսին։

Կապան այցի ընթացքում, հիշեցնենք, նա հայտնաբերել էր, որ կուսակցական կառույցում, բառի բուն իմաստով, «բարդակ» է, ՔՊ-ականներն իրար միս են ուտում՝ փոխանակ շարքային քաղաքացիների հետ աշխատանքներ տանեն, եւ ցրել էր խորհուրդը, որ նորը ձեւավորվի։

Իսկ կառույցում ներկուսակցական թշնամանքի հիմքերը, պարզվում է, դրվել են դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ տեղի կուսակցական ազդեցիկ դեմքերն իրենց մտերիմներին են ընդգրկել ընտրացուցակներում՝ վարորդներին, օգնականներին, հորքուր-մորքուրի տղաներին, շարքային ՔՊ-ականները դուրս են մնացել, ու այդ սկզբունքով էլ ընտրվել է ՔՊ-ի կառույցը՝ նախագահը, անդամները։

Փաշինյանը հորդորել է մաքրել ցուցակները` հիմնահատակ, ասել է` եթե ընտրություններից հետո հայտնաբերի, որ որեւէ ՔՊ-ականի ազգուտակ կա ընդգրկված ցուցակում, ներում-բեկում չի լինելու։ Կապանի աղբյուրներից տեղեկացանք, որ «չիստկան» ավարտին է մոտենում, ամենայն հավանականությամբ՝ մինչեւ նոյեմբերի վերջ նոր խորհուրդ կընտրեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930