Skip to main content

Նախագահը ստորագրեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ստորագրել է հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։

Ազգային ժողով այն վավերացրել էր երկու օր առաջ 67 կողմ ձայնով՝ առանց ընդդիմադիրների մասնակցության։

Ընդդիմությունը հայտարարել էր, որ չեն մասնակցի ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը՝ նշելով, որ կանոնակարգի վավերացումը հակասում է Հայաստանի պետական շահին:

Փաստաթուղթը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանըհամապատասխանող է ճանաչել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031