Մենք բոլոր աշխատանքային քննարկումներում գերեվարված անձանց հարցերը բարձրացնում ենք. Փաշինյան

«Ասել եմ և ասում եմ՝ մենք բոլոր աշխատանքային քննարկումներում ու հանդիպումներում գերեվարված անձանց հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք շարունակում են պահել իրենց օրակարգում այդ հարցը։ Մենք նույն հետևողականությամբ շարունակելու ենք այդ հարցը պահել». ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են COP29-ից առաջ պաշտոնապես հայտարարել գերիների վերադարձի անհրաժեշտության մասին, Փաշինյանը պատասխանեց՝ իրենք գործում են՝ գնահատելով՝ այսօր ինչն արդյունավետ կլինի․ «Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում, րոպե առաջ կանենք»,-ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031