Լուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտրություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կառաջադրվի 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բելառուսի ղեկավարը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում։

«Այո, ես մասնակցելու եմ», — ասել Լուկաշենկոն հարցազրույցում:

Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։ Լուկաշենկոն երկիրն անընդմեջ ղեկավարում է 30 տարի: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 1994-ին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031