Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և ծանր, հատուկ սպեցիֆիկա ունեցող ոլորտի հետ աշխատող կառույց է, և միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել, ես դա միանշանակ անընդունելի եմ համարում։ Այս մասին, անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպին, «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ միջադեպի հետ կապված հարցը քննարկում են ու կշարունակեն քննարկել ՔՊ-ում։

«Կարգապահական վարույթ ունենք նաև ՔՊ կուսակցության ներսում՝ պատգամավորների նկատմամբ՝ կապված այդ միջադեպի հետ, որը կքննարկենք վարչության գալիք նիստերի ընթացքում»,- նշել է Սիմոնյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե խոսքը ո՛ր պատգամավորի կամ պատգամավորների մասին է։

Ըստ նրա՝ գուցե պարզվի, որ Աղազարյանից բացի, այլ պատգամավորներ էլ են «ինչ-որ բան արել»։

«Քննություն կա։ Քննություն կա նաև ՔԿ ղեկավարի մասով, բայց արդեն իրենց լիազորությունների սահմանում։ Ծառայողական քննություն է»,- ասել է նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ տեղյակ չէ, չի լսել խոսակցություններ, որ ՔՊ-ն ՔԿ նախագահ Քյարամյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք նախաձեռնի այնպես, ինչպես դա արվեց արդարադատության նախարարի պարագայում։

«Չգիտեմ, այդպիսի բան չի քննարկվել»,- նշել է նա՝ հավելելով, որ նշված երկու իրադարձություններն իրար հետ համեմատելը «տեղին չէ»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930