ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը սպանվել է գլխին արձակված կրակոցից. CNN

ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի դիահերձումն իրականացրած գլխավոր պաթոլոգաանատոմը CNN հեռուստաալիքին տեղեկացրել է, որ նա սպանվել է գլխին հասցված հրազենային կրակոցից։

Դոկտոր Չեն Կուգելը՝ Իսրայելի դատական բժշկության իսրայելական ազգային կենտրոնի գլխավոր պաթոլոգաանատոմը, պատմել է, որ չնայած Սինվարը այլ լուրջ վիրավորումներ էլ էր ստացել, այդ թվում տանկի արկից կամ հրթիռից, նա համոզված է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է գլխին արձակված փամփուշտից։

«Մահվան պատճառը գլխին արձակված հրազենային կրակոցն է։ Նրա գլխում փամփուշտ կա, նա գանգուղեղային վնասվածք ունի»,- ասել է Կուգելը՝ ստորագրելով Սինվարի մահվան մասին վկայությունը։ Կուգելի եզրակացությունները մեկնաբանելու խնդրանքին ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը CNN-ին տեղեկացրել է, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, եւ որ մարտն ավարտվել է նրանով, որ իսրայելցի զինվորականները տանկային ական են արձակել շենքի ուղղությամբ։

Իսրայելցի զինվորականները դեռ աշխատում են տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ասել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։

Դոկտոր Կուգելը, իր հերթին, ասել է, որ վստահ է իր ուսումնասիրության հարցում, որը հիմնված է Սինվարի մարմնի զննման վրա։ Նա իմացել է Սինվարի մահվան վերաբերյալ իսրայելցի զինվորականների վարկածի մասին դիահերձումը կատարելուց հետո։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահվան մասին։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930