ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները Երևանում համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները երեկ Երևանում ստորագրել են համագործակցության 2025-2026 թվականների ծրագիրը:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իգոր Կրասնովի հետ հանդիպման ժամանակ Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը՝ նշելով, որ այն զարգացնելու մեծ ներուժ կա:

Կրասնովի խոսքով՝ երկու երկրների դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը:

Վարդապետյանն ընդգծել է, մասնավորապես, Հայաստանից դուրս բերված և Ռուսաստանում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի արգելադրման և բռնագանձման, կոնկրետ կոռուպցիոն գործերով իրական և շոշափելի համագործակցության անհրաժեշտությունը, ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930