Գնդակը շատ վաղուց գտնվում է ադրբեջանական դաշտում․ Սիմոնյան

«Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա հենց այսօր համաձայնեցված կետերը կնքել»:

Այս մասին լրագրողեների հետ ճապազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի մասին:

«Հիշո՞ւմ եք այս խոսակցությունը ինչպես սկսվեց. իմ հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանցի իմ գործընկերոջ հետ, նա ասաց, որ 5 սկզբունքների հիման վրա առաջարկում են խաղաղության պայմանագիր կնքել, և ես ասացի, որ ՀՀ-ն պատրաստ է այդ 5 սկզբունքներին: Հիմա մենք արդեն ունենք 2,5 անգամ ավել սկզբունքներ համաձայնեցված, կա համաձայնեցված առնվազն 13 սկզբունք, բա ի՞նչ եղավ այդ հայտարարությունը, որ տիկին Գաֆարովան իրենց իշխանության կողմից հնչեցնում էր»,- ասաց Սիմոնյանը:

Վերջինս նկատեց՝ եթե իրոք Ադրբեջանը չունի տարածքային նկրտումներ, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, ապա գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց. «և մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքի, թե խաղաղության պայամանագիրը որտեղ պետք է կնքենք ու ինչպես»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930