Այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյանը՝ Արթուր Խաչատրյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Ծովինար Վարդանյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որը նշել էր, որ կառավարությունը 1 մլրդ-ից ավելի գումար է ծախսել 49 էլեկտրամոբիլներ գնելու համար, մինչդեռ այդ գումարը կարող էր ուղղել Գյումրիին:

Վարդանյանը նշեց, որ Բյուջեի կատարողականին նախորդ անգամ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել, այս անգամ լավ կլինի, որ գնան մասնակցեն և իրենց առաջարկները ներկայացնեն:

«Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, ապա, այո, կամայական ծրագիր ունի իր տակ դրված գումար և այդ գումարը ծախսվում է ըստ ծրագրի, որն էլ ծառայում է պետությանը: Եթե գումարը դրված է ծրագրի տակ, որը պետք է ճանապարհաշինության համար լինի, ապա դա դրա գումարն է, եթե գնում է ծառայողական մեքենաների, ուրեմն դա դրա գումարն է:

Ես չեմ ուզենա այս դիսկուրսի տրամաբանությամբ նայել, որովհետև այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը, պարո՛ն Խաչատրյան, երբ դրա մասին ասում եք, խնդրում եմ դա էլ հաշվի առեք: Պետությունը գնել է նրա համար, որ արդյունավետ կառավարի պետական համակարգը»,- ասաց Վարդանյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031