Մարկ Ռյուտեն ստանձնեց ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը

Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արարողության ժամանակ, այսօր ստանձնեց ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնը:

Ռյուտեն կփոխարինի տասը տարի պաշտոնավարող նորվեգացի Յենս Ստոլտենբերգին:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն ու դիվանագետներն ակնկալում են, որ Ռյուտեն կպահպանի Ստոլտենբերգի առաջնահերթությունները 32 անդամներից բաղկացած դաշինքում՝ տրամադրելով աջակցություն Ուկրաինային, ՆԱՏՕ-ի երկրներին մղելով ավելի շատ ծախսել պաշտպանության վրա և ապահովել ԱՄՆ-ի ներգրավվածությունը եվրոպական անվտանգության մեջ:

Ռյուտեն պաշտոնը ստանձնում է «անորոշության» պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն առերեսվում է Ուկրաինայում պատերազմի և ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ պայմանավորված մարտահրավերներին:

Ավելի վաղ հրաժեշտի իր խոսքում Ստոլտենբերգը զգուշացրել է ռազմական դաշինքի անդամների «մեկուսացման» վտանգի մասին՝ հավելելով՝ 32 անդամները Ռուսաստանի դեմ առճակատման մեջ «պետք է պատրաստ լինեն վճարել խաղաղության համար»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031