Փաշինյանը, Խաչատուրյանը, Սիմոնյանն ու Գրիգորյանը ներկա են Մայր Տաճարի վերաօծմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրգիորյանը ժամանել են Էջմիածին, որտեղ մասնակցում են Մայր Տաճարի վերաօծման արարողությանը:

Նշենք, որ արարողությանը հրավիրված է ՀՀ քաղաքական վերնախավը, հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր երկրներից եկեղեցական պատվիրակություններ:

Վերջին օրերին ակտիվ քննարկվում էր՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները մասնակցելու են Մայր Տաճարի վերաօծման և դրան նախորդած մյուռոնի օրհնության արարողություններին: Եկեղեցին, իր հերթին, վերահաստատել է՝ իշխանություններին մասնակցության հրավեր ուղարկելը չի նշանակում դիրքորոշման փոփոխություն նրանց նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031