Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է «Հզբոլլահի» առաջնորդի դուստրը

Իսրայելի զինված ուժերն այսօր վաղ առավոտյան նոր հարվածներ են հասցրել «Հեզբոլա»-ի հարավային շտաբի ուզզությամբ Բեյրութում և արևելյան Լիբանանի Բեքաա հովտում:

Իսրայելի կողմից Լիբանանին ավիահարվածներ հասցնելու հետևանքով սպանվել է «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի դուստրը` Զեյնաբ Նասրալլան։ «Հեզբոլա»-ն չի հաստատել տեղեկությունը:

Այդ հարվածները հասցվել են Բեյրութի հարավային հատվածում։

Ավելի վաղ Զեյնաբ Նասրալլան բազմիցս հրապարակային հայտարարություններով է հանդես եկել` ի աջակցություն «Հզբոլլահի»։ 2022 թվականին Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցների մեկում նա ասել է, որ երբ իր եղբայր Հադին նահատակ է դարձել, այդ ժամանակ ծնողները մի կաթիլ արցունք անգամ չեն թափել։

Հասան Նասրալլայի ավագ որդին` Հադին, «Հզբոլլահի» մարտական թևի անդամ է եղել, զոհվել է 1997 թվականին` իսրայելցի զինվորականների դեմ մարտում։

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ թիրախ են դարձել «Հեզբոլա»-ի բարձրագույն հրամանատարները:

«Կարծում եմ, որ դեռ վաղ է ասել… Երբեմն նրանք թաքցնում են փաստը, երբ մենք հաջողության ենք հասնում», — լրագրողներին ասել է իսրայելցի պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպանվել է Նասրալլան:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031