Team Telecom Armenia-ն լայնածավալ տեխնիկական վերազինում է իրականացնում. հայտարարություն

Team Telecom Armenia-ն հայտարարում է ընկերության պատմության մեջ ցանցային ենթակառուցվածքների եւ ծրագրային ապահովման ամենամեծ արդիականացման ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածելTeam Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վերազինման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին։ Այս ժամանակահատվածում անհասանելի կլինեն վճարումները, այդ թվում՝ ընկերության գրասենյակներում, My Team հավելվածի, բանկային եւ երրորդ կողմի ծառայությունների միջոցով։ Հնարավոր է նկատվեն սահմանափակումներ բջջային, ֆիքսված կապի ու ինտերնետ ծառայություններում, ինչպես նաեւ My Team հավելվածի աշխատանքում։

Վերազինման արդյունքում կթարմացվեն ցանցային ու սերվերային սարքավորումները եւ ծրագրային ապահովումը, որը կառավարում է ընկերությունում առկա բոլոր այլ համակարգերն ու հաճախորդների սպասարկման ընթացքը։

Արդիականացման այս ծրագիրն իրականացվում է ծառայությունների ու սպասարկման որակը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Հնարավոր անհարմարությունների համար կանխավ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը եւ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031